Բրազիլիայի նախագահի ընտրություններում հաղթել է երկրի նախկին ղեկավար Լուլա դա Սիլվան
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է պետության նախկին ղեկավար, Սոցիալիստական աշխատավորական կուսակցության թեկնածու Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել են երկրի ԿԸՀ-ում։
Պաշտոնական տվյալներով՝ Սիլվան հավաքել է ձայների 50,9%-ը, իսկ նրա մրցակիցը՝ պետության գործող ղեկավար Ժաիր Բոլսոնարուն՝ 49,1%-ը։
Սիլվայի հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Լատինական Ամերիկայի շատ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Արգենտինայի, Վենեսուելայի, Կուբայի, Մեքսիկայի։
Դա Սիլվան հաղթանակից հետո իր առաջնահերթ խնդիրներն է համարել սովի և անհավասարության դեմ պայքարը, իշխանության թևերի միջև երկխոսության վերականգնումը, կլիմայական և բնապահպանական խնդիրները։
Բացի այդ, նա կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը և վետոյի իրավունքի վերացմանը։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը, որն արդեն երրորդ անգամ նախագահ է դարձել, հայտարարել է, որ անցել է բրազիլական քաղաքականության վերածննդի գործընթաց և վերադարձել է երկիրը կառավարելու համար: