Նիկոլ Փաշինյանը Սոչիից հետո կմեկնի Թեհրան
Նիկոլ Փաշինյանը Սոչիից վերադառնալուց անմիջապես հետո կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Այս մասին հայտնում է իրանական «Իսնա» կայքը։
Ըստ աղբյուրի, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում էր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Պարոն Ռայիսին ինձ խնդրել է Ձեզ փոխանցել և ևս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։
Մենք կարևորում ենք մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները` հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»,-Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր իրանցի պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան