Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, 3 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 24-30, կատարվել է ընդհանուր 2301 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 142 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 278 հիվանդ, մահվան 3 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 242 դեպք, որոնցից 434 288 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 373 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 228 468 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 231 նոր դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 6 մարդ մահացել է
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, 9 մարդ մահացել է
- Արցախում այս տարվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3993 դեպք
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին