2023թ.-ին կգործարկվի մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանումը. Արա Ֆիդանյան
«2023 թ. սեպտեմբերից նախատեսվում է գործարկել մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանում, որը ջրային տեխնիկայի միջոցով մշտական պարեկություն կիրականացնի Սևանա լճի տարածքում և հետիոտն կարգով առափնյա հատվածում»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային և Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2023 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այդ ծառայությունն ապահովելու է լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանություն, օպերատիվ արձագանքելու է իրավախախտումներին և պատահարներին, ապօրինի ձկնորսության, որսի դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանը:
Ֆիդանյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում են հաստիքների համալրման, տեխնիկայի ձեռքբերման ու այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին