Զաքարյան. Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:
Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստացել:
Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:
Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:
Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են...
Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:
Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցով զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրականացվի»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից հայտնել էին, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիներ են մասնակցել հանրահավաքին։
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Ըստ ԱԺ հաղորդագրության՝ Ստեփանակերտից ու շրջաններից 15:00-ի դրությամբ շուրջ 40,000, իսկ 16:00-ի դրությամբ 50,000-ից ավելի քաղաքացիները (ընդհանուր բնակչության ավելի քան 40%-ը)»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն
- Պատռման և շպրտման է ենթակա ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը ներառած կլինի Ադրբեջանի կազմում. Արթուր Մոսիյան
- Ստեփանակերտում կայացած հանրահավաքին շուրջ 40 000 քաղաքացի է մասնակցել. Արցախի ԱԺ
- Մենք մերժելու ենք ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան
- Փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ և այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձևակերպումներ. Արցախի թեմի առաջնորդ
- Մենք չենք համարում, որ խնդիրը լուծված է, քանի դեռ որոշված չէ Արցախի վերջնական կարգավիճակը. Գեղամ Ստեփանյան
- Արցախցիները Վերածննդի հրապարակում են՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությամբ
- Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
- Լիահույս ենք՝ հոկտեմբերի 31-ին եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի արցախյան հիմնախնդրի գոյությունն անտեսող փաստաթուղթ. Արցախի ԱԺ նախագահ