Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն․ Երվանդ Թարվերդյան
«Գեոքաղաքական նման լարված իրավիճակում փոխել անվտանգային համակարգը՝ վտանգավոր է»,- ասում է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում։
Ըստ կուսակցապետի՝ Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն՝ համագործակցելով բոլոր հնարավոր կենտրոնների հետ:
«Եթե մեր տարածաշրջանում որեւէ սկզբունքային հարց պետք է կարգավորել, ապա դա կարող է անել միայն անձամբ Ռուսաստանի նախագահը»,- կարծում է Թարվերդյանը։
Նա ՀԱՊԿ-ին այլընտրանք չի տեսնում: Ըստ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ Հայաստանն այս տարածաշրջանում պետք է ստեղծի անվտանգային նոր համակարգ համագործակցելով հարևան-բարեկամ երկրների՝ նաև ԱՄՆ, եվրապական այլ երկրների հետ:
Երվանդ Թարվերդյանը նշում է, որ պետության անվտանգությունը ոչ միայն ռազմական բաղադրիչ ունի, այն պայմանավորված է նաև կայուն և զարգացող տնտեսությամբ:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և խորհրդարանական ընդդիմության գործողություններին, Երվանդ Թարվերդյանն համոզված է, որ բացի խորհրդարանական ընդդիմության բացակայությունն ազգային ժողովի նիստերից, ոչինչ չտվեց: Թարվերդյանի ղեկավարած կուսակցությունն առաջարկում է լինել համախմբված՝ սահմաններն ու հողը պահելու համար:
«Ժողովուրդը պետք է համախմբվի իր կրոնի, ավանդույթների, էպոսի շուրջ: Մենք ունենք շատ արժեքներ, որոնց շուրջ կարելի է համախմբվել»։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Թարվերդյանը բաց նամակ է հղել Վ. Պուտինին
- Երվանդ Թարվերդյան. Հորդորում եմ Հայաստանի իշխանություններին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում զգուշավոր լինել
- Ճանապարհ կամ դպրոց կառուցելու փոխարեն թող դիրքերը կահավորեն․ Երվանդ Թարվերդյան
- Երվանդ Թարվեդյան. Միաբևեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար վտանգավոր է