Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները. Սաղաթելյան
«Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս շատ ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները»,- ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, բայց այն գաղափարախոսությունն ու այն տեսակետը, քայլերն ու գործողությունները, որոնք անում են, մեկ անգամ ևս փաստեցին։
Հարցին՝ նախկին նախագահներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս նոր հանդիպում սպասվո՞ւմ է, Ի.Սաղաթելյանը պատասխանեց. «Ֆորմատը, որի մասին հայտարարել ենք, այդ ֆորմատից առնվազն մինչև հիմա դեռ ակնկալիքներ կան ու դա շատ բնական է։
Ինչ կլինի հետագայում, արդյոք նոր հանդիպում տեղի կունենա, ինչ արդյունքներ կարձանագրի, այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքներ կան ու դա շատ բնական է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռ․ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ, որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի
- Իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել․ Լևոն Տեր-Պետրոսյան
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ինֆորմացիա չունենք, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, դա գիտի միայն Նիկոլը
- Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Մայր Աթոռում են
- Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան