Հանրապետության հրապարակում տոնածառն են տեղադրում
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված շատ զինծառայողների մարմիններ դեռ ծնողներին չեն հանձնվել, դեռ թշնամու կողմից վերահսկվող տարածքներում են, իսկ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում տոնածառն են տեղադրում։
«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,-անցած շաբաթ հայտնել էին քաղաքապետարանից։
Ստացվում է՝ միմյանցից 1-2 կմ հեռու գտնվող Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, իսկ Հանրապետության հրապարակում՝ տոնածառ տեղադրում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը 10 զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմին
- ՊՆ-ն գիտի տեղանքներ, որտեղ զինծառայողների դիեր կան, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները հանվել. ՄԻՊ
- Նիկոլ Փաշինյան. Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս
- 13-օր է՝ Վերին Շորժայի ձորակում կան վիրավորներ և դիեր. Անհայտ կորած զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան