Մեր կանախատեսումը ցածր է կառավարության նախանշած 7 % տնտեսական աճից, մենք ակնկալում ենք 4.5 % աճ.Մարտին Գալստյան
«Բյուջեով 2023 թվականին նախանշվել է տնտեսական աճի 7 %-ի մակարդակ: Նման աճի նախանշված պայմաններում պետական բյուջեի ծրագրով, ընդհանուր առմամբ, նպատակադրվում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման տեմպերի արագացում»,-Աժ-ում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2023 թ. ՀՀ պետական բյուջեի մասին գլխավոր դրամատան եզրակացությունը:
Վերոնշյալ միտումները, ըստ Գալստյանի, թույլ են տալիս եզրակացնելու, որ համախառն պահանջարկի վրա բյուջեի նախագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն:
Նրա խոսքով՝ բյուջեի նախագիծն արտադրողականության և մրցակցության աճի համար անհրաժեշտ ներդրումների, այդ թվում պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացում և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորում է նախատեսում:
«Ուստի տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների, սահմանված ժամկետներում և ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ներդրումների և արտահանման խթանումների միջոցառումների ամբողջական կատարումից»,-ասաց Մարտին Գալստյանը:
Նա հայտնեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը 2023 թվականին կնպաստի պետական պարտքի բեռի նվազեցմանը՝ համադրված լինելով տնտեսական աճի խթանմանը միտված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ:
«Տնտեսական աճի և հարկային վարչարարաության բարելավման արդյունքում 2023 թ.-ի համար նպատակագրվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0.5 տոկոսային կետի աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 23.7 %, սակայն պետք է փաստենք, որ վերջինս 0.3 տոկոսային կետով ցածր է միջնաժամկետի համար թիրախավորված համամասնություններից»,-ասաց ԿԲ նախագահը և հավելեց. «Դիտարկելով հատկապես ծառայությունների ոլորտում պահանջարկի առաջանցիկ աճն, ինչպես նաև 2022 թ հարկեր-ՀՆԱ ցուցանիշների բավարարաման համեմատաբար համեստ ցուցանիշները, կարևոր ենք համարում 2023 թվականին հարկերի հավաքագրումը բարելավող լծակների ուժեղացման և հարկերի ներուժային մակարդակի ապահովմանն ուղղված հարկային բարեփոխումների իրականացումը: Սա ամբողջական պահանջարկի զսպման միջոցով կնպաստի մակրոտնտեսական կայունությանը և միաժամանակ կձևավորի անհրաժեշտ ռեսուրենր տնտեսական աճի շարունակականության ապահովման համար: 2023 թվականին թե՛ տնտեսական աճին նպաստելու, թե՛ ծախսերի կառուցվածքի բարելավմանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականության ներքո նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում ՝ հասցնելով 5.9 %-ի և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 21.9 %-ի»:
Մարտին Գալստյանի խոսքով՝ամբողջական պահանջարկի մեծ աճի պայմաններում պետական ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել մակրոտնտեսկան կայունության ապահովման տեսանկյունից, ուստի պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային ծախսային կանոնները պահպանել, համահունչ դարձնելով ընթացիկ ծախսերին և կապիտալ ծախսերի որդեգրած քաղաքականությանը:
«Այսպիսով 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեից պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 %-ը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի փոքր՝ 1 տոկոսային կետի նվազմանը՝ մինչև 49.7 %:
Պահանջարկի զգալի աճի պայմաններում մակրոկայունության ապահովման տեսանկյունից ԿԲ-ն կարևոր է համարում զգալի հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: 2023 թվականի բյուջեի ծրագրի իրականացումը զգալիորեն կախված կլինի2022 թ բարձր տնտեսական ակտիվությանը համարժեք մակրոտնտեսական քաղաքականությամբ կայուն երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից, դրա համար պետք է միջնաժամկետ հատվածում պարտքն ավելի կրճատել»,-ասաց Հայաստանի գլխավոր դրամատան ղեկավարը և դրա համատեքստում կարևորեց կորդինացված դրամվարկային և հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը:
ԿԲ-ի եզրակացության համաձայն՝ առաջանցիկ պահանջարկի կարգավորման և մակրոտնտեսական կայունության համար 2023 թվականին անհրաժեշտ կլինի իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն:
«Մեր կանախատեսումը մի փոքր ցածր է կառավարության նախանշած 7 % տնտեսական աճից, մենք 2023 թ.-ին ակնկալում ենք 4.5 % աճ»,-պատասխանելով ՔՊ պատգամավոր Գևորգ պապոյանի հարցին՝ ասաց Մարտին Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան