Պարոն Պապիկյանն առավոտ 6-ին զանգել, ասել է՝ զավակ եմ ունեցել, ներող կլինեք, բյուջեի քննարկմանը չեմ կարող գալ. Անդրանիկ Քոչարյան
«Պարո՛ն Ֆիդանյան, եկեք պայմանավորվենք, և բոլորին է վերաբերում, օրինակ՝ պարոն Պապիկյանը առավոտ 6-ին զանգել ասել է՝ զավակ եմ ունեցել, ներող կլինեք՝ բյուջեի քննարկմանը չեմ կարող գալ: Մենք կարայի՞նք չհարգել, վերջապես պաշտպանության նախարարն իր առաջին զավակն ունեցավ»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանին դիմեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անընդունելի համարելով, որ բյուջեի քննարկմանը Վահե Ղազարյանը չի ներկայացել:
Քոչարյանը հայտարարեց, թե ԱԻ նախարարն էլ այլ տարածք պետք է գնար, դրա համար զգուշացրել էր և իր փոխարեն տեղակալին էր ուղարկել, բայց ոստիկանապետը Երևանում է:
«Պառլամենտի ամենակարևոր՝ բյուջետային քննարկման օրն է, բա հարցեր կան, որ մենք պետք է հենց առաջին դեմքերի հետ քննարկենք»,-ասաց Քոչարյանը:
Ֆիդանյանը հայտնեց, որ գերծանրաբեռնվածության պատճառով է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը չի ներկայացել 2023թ. բյուջեի նախագծի քննարկմանը և ինքն է նրա փոխարեն ներկայացնելու Ոստիկանության բյուջեն:
«ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ստիկանությանը նախատեսվում է հատկացնել 76.2 միլիարդ դրամ: 2022 թվականին այն կազմում էր 66.6 միլիարդ դրամ, տարբերությւոնը 14.4 %»,- տեղեկացրեց Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերը հիմնականում ներառում են 4 մարզի` Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց Ձորի պարեկային ծառայության գործունեությանն անհրաժեշտ տրանսպորտային միջոցների, սարքերի, սարքավորումների, սպառազինության, շենքերի, շինությունների կառուցման և կապիտալ նորոգման գծով ծախսերը:
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվար ամսին պարեկային ստորաբաժանումներ կձևավորվեն նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, որտեղ աշխատելու մրցույթին նախապատրաստվելու համար Ոստիկանության կրթահամալիրում ուսուցում է անցնում 615 թեկնածու, որոնցից 313-ը նախկին ոստիկանության ծառայողներ են:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում գնաճը հասել է ԵՄ գոտու երկրների գնաճի մակարդակին՝9.9 %. Մարտին Գալստյան
- Մեր կանախատեսումը ցածր է կառավարության նախանշած 7 % տնտեսական աճից, մենք ակնկալում ենք 4.5 % աճ.Մարտին Գալստյան
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան