Ալիևը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են համատեղ հայտարարություն
Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել «Լեռնային Ղարաբաղի» մասով՝ ըստ Ռիա նովոստիի հաղորդման, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ ասելով նկատի ունեն Արցախի Հանրապետությունը։ Նկատենք, որ թեև ՌԻԱ-ն գրում է Ղարաբաղի մասին, Պուտինի ուղիղ խոսքում ու համատեղ հայտարարության մեջ այս մասին ոչինչ չկա։
«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարություն։ Անկեղծորեն պետք է ասեմ՝ ամեն ինչ չէ, որ համաձայնեցվեց, որոշ բաներ հանվել են մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կայացել է նախ Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ, ապա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներ օգտակար է գնահատել, նշել է, որ մթնոլորտ է ստեղծվել ապագա պայմանավորվածությունների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան