Քաղաքական 13:58 31/10/2022 Հայաստան

Արցախը զիջելով՝ ուղղակի թշնամու զորքերը, մեր խրամատները մոտեցնելու ենք Երևանին. Սաղաթելյան

«Օրվա իշխանությունը հետևողականորեն, իր օտարերկրյա գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով, պարզվեց  վիետնամցիներից էլ մեծ աջակցություն ունեն այդ գործում, փորձում են հանրությանը տրամադրել, որ այլ ելք չկա, եթե պայքարենք Արցախի համար,  կկորցնենք նաև Հայաստանը, կունենանք զոհեր,  կորուստներ, թույլ ենք»,-  ասուլիսում ասաց  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այս քաղաքականությունը, այս գիծն անընդհատ հասարակությանը  տրամադրում են բարոյալքության,  հուսահատության, որպեսզի կարողանան իրենց դավաճանական  ծրագիրը հասցնել ավարտին։

«Դա ակնհայտ է, որ այս իշխանությունների քաղաքական գիծը դա է»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Ըստ նրա, այստեղ ամենակարևորն այն է, որ մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարցը չէ, Արցախը կորցնելով՝ կորցնելու ենք ամբողջ Հայաստանը։

«Իրենք ասում են՝ եկեք Արցախը տանք, Հայաստանը փրկենք, բայց Արցախը տալով,  կորցնելու ենք Հայաստանը։  Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն։ Մենք պետք է Հայաստանի քաղաքացիներին կարողանանք բացատրել, որ սրանք ձեզ խաբելով, բթացնելով, մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանության և կոտորածի։

Հիմա մեր գերխնդիրն է հանրությանը բացատրել, որ սա միայն Արցախի հարց չէ»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Նրա խոսքով, Քարվաճառում կանգնած զինվորը պաշտպանում էր Վարդենիսը, այսօր ադրբեջանցին հասել է Ջերմում, քանի որ տվել են Բերձորը։

«Մենք պետք է հասկանանք, որ Արցախը զիջելով՝ խաղաղություն չենք ունենալու, ուղղակի թշնամու զորքերը, մեր խրամատները մոտեցնելու ենք Երևանին։

Հետևաբար, սա պայքար չէ մենակ Արցախի համար, սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար»,- ասաց Ի.Սաղաթելյանը։

Նա նշեց, որ նորմալ է, երբ մարդիկ ձգտում են խաղաղության, բայց այս իշխանության առաջարկածը խաղաղություն չէ,  այլ խաղաղության անվան տակ նոր ցեղասպանություն է, ինչն էլ պետք է կարողանալ բացատրել քաղաքացիներին։

«Այդ խաղաղության գինը, եթե հայրենազրկումն է  ու պետականության կորուստը, դա խաղաղություն չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, այսօր Հայաստանի ինքնիշխանության գլխավոր սպառնալիքը նստած է  կառավարության շենքում, «քանի դեռ դա կա, այո, Հայաստանի  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լրջորեն վտանգի տակ է»։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն է  ունեցել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց վերջին հայտարարությունների  ժամանակ ասաց, որ դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին։ 

«Բացի այդ պարզվել է, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակ։

Մեկ անգամ ևս արձանագրենք, որ սուտ է խոսել։ Այն, որ նայում էր ժողովրդի աչքերին ու ասում էր փաստաթուղթ չկա, խաբել է։ Այդ փաստաթղթերն իր դարակում դրված էր»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, նա ասաց. «Երբ հայտարարում է,  որ կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին, որևէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է այն մյուս տարբերակը, այսինքն տարբերակ, որը սահմանափակում է  Արցախի ինքնորշման իրավունքը, առհասարակ Արցախի հարցը։ Քանի դեռ ինքն այդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է, հասարակությանը կրկին մոլորեցնելու,  միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ ինչ-որ քաղաքականություն վարելու և մանևրելու փորձեր։ Այսինքն երբ կա սեղանին դրված առաջարկ և Պրահայում դրան համաձայնություն տվել է, որով, ըստ էության Արցախն  Ադրբեջանի կազմում է, կամ քանի դեռ պաշտոնապես չի մերժել, այլ տարբերակի նկատմամբ նրա հայտարարություններն ընդամենը կեղծիք են,  անարժեք խոսքեր»։

Ինչ վերաբերում է այսօր Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը, նա կարծիք հայտնեց, որ, բնականաբար,  որևէ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու, արդյունքներին կծանոթանան երեկոյան, վաղը, ըստ դրա, կարձագանքեն։

Նա նշեց, որ բանակցողի փոփոխությամբ առնվազն երկու հարց լուծում են. «Իր հետ գնալով՝ տանելու է իր բոլոր բանավոր պայմանավորվածությունները, ունենալու ենք ժամանակ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Շատ հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության անվան տակ երկիրը տանում է  նոր կորուստների և կապիտուլյացիայի, եթե ինքը մնա իշխանության, ունենալու ենք և նոր պատերազմ, և նոր կապիտուլյացիա»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}