Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
Սոչիում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարել է, որ պետք է երբևէ վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը, գիտի, որ Հայաստանի վարչաետն այդ առումով կամք ունի։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներն ընդունելի են։
Նա նաև հիշեցրել է, որ հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարցը դեռ լուծված չէ։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:
Այսօր նախ տեղի կունենա Ն. Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։