Ստեփան Դանիելյան. Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«2018-ի ցույցերին, սկզբնական փուլում, մասնակցում էր հիմնականում միջին խավը, որտեղ մեծ դեր էր խաղում կրթված երիտասարդությունը, որը երկրում փոփոխություններ էր ուզում։
Մարդիկ հոգնել էին կոռուպցիայից, տեղական հեղինակություններից, ԱԺ-ում հայտնված բազմաթիվ հակաէսթեթիկ, փնթի ու հակաինտելեկտուալ կերպարներից, նաեւ կրիմինալից եւ ցանկանում էին ապագայի հեռանկար տեսնել։ Դա ապստամբություն էր երկիրը նվաճած Ճահճի դեմ։ Դա բնական ցանկություն ու ձգտում էր։
Երբ հանրահավաքները դարձան ավելի բազմաքանակ, հրապարակը կորցրեց իր որակն ու հայտնվեցին խորովածի մաղալները, դրոշի վրա բլոտ խաղացողները, հակասոցիալական տարրերը, որոնք առաջնորդ էին ցանկանում, ով կլուծի իրենց սոցիալական վրեժը։
Հանրահավաքների որակի փոփոխության հետ միաժամանակ, փոխվեցին նաեւ կարգախոսները։ Այլեւ հերոսը «քաղաքացին» չէր, այլ Դուխովը, ով եկել է պատժելու։ Առաջ եկավ սեւի-սպիտակի ջրբաժանը։
Դուխովը պետք է ընտրություն կատարեր, թե այսուհետ որ խավի վրա է շարունակելու հենվել։ Առաջին բազմությանն ինքն ասելիք չուներ, իրականում դա իր համար խորթ խավ էր։ Հոգեհարազատ խավը, որն իր համար հասկանալի էր, ում հետ կարող էր նույն լեզվով խոսել, ում հետ նույն կյանքով էր ապրել, դա վրեժ տենչացողներն էին։
Դուխովն իր ընտրությունն վաղուց կատարել է, հիմա իր թշնամին կրթված մարդն է, ով ոչ թե վրեժ է տենչում, այլ շարունակում է ապագայի հեռանկար որոնել, այսինքն միջին խավն է։
Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի, որովհետեւ իր այսօրվա հենարանն ամբոխն է, որը բնազդներով է առաջնորդվում, սակայն տեղի է տալիս, երբ իր առջեւ տեսնում է կազմակերպված զանգվածին»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Նիկոլն արդեն միջազգային մասշտաբի շանտաժի է անցել
- Ստեփան Դանիելյան. Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից
- Ստեփան Դանիելյան. Սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը
- Ստեփան Դանիելյան. Ինչ է կատարվում Թուրքիայի և Իրանի միջև
- Ստեփան Դանիելյան. Պետք է վերադառնալ իրականություն, ուրիշ վանդակ մեզ համար չկա
- Ստեփան Դանիելյան. Պատկերացնո՞ւմ եք, ինչ է նշանակում անվտանգային համակարգի կառուցում առանց Ռուսաստանի
- Ստեփան Դանիելյան. Հայաստանում ընդամենը մի մարդ կա, ով ունի ապագայի նախագիծ
- Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Էջմիածնի Սամիթի աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ էլ ավելի անհարմար վիճակում չհայտնվի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում