Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
«Բյուջեի դեֆիցիտն առավելապես կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին՝ ընդհանուր առմամբ կազմելով 333 մլրդ դրամ»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողոում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից մասին» օրենքի նախագիծը:
Նա հայտնեց, որ կառավարության պարտքը 2022 թվականին կգտնվի ՀՆԱ-ի 50 %-ի սահմաններում, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1%-ը:
Ըստ նախարարի՝ 333 մլրդ դրամից 295 մլրդ դրամը գանձապետական պարտատոմսերի հաշվին է ֆինանսավորվում և 38 մլրդ դրամը՝ արտաքին վարկային միջոցներով:
«Պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 605 մլրդ դրամ, որից 333 մլրդ դրամը պարտքի մարումներն են, իսկ 272 մլրդ դրամը պարտքի սպասարկումը կամ տոկոսավճարների հետ կապված ծախսերն են»,-ասաց Խաչատրյանը և հավելեց. «Պարտքի սպասարկման համար ծախսերը ընդհանուր ծախսերի կառուցվածում լինելու է 10.5 %: Սա ցածր ցուցանիշ չէ, ուզում եմ միանգամից նշել, և սա այն ցուցանիշներից մեկն է, որին մենք հիմա և առաջիկայում պետք է ուշադիր լինենք, որպեսզի այն զգալի աճ չարձանագրի, որովհետև որքան պարտքի սպասարկման ծախսերն ավելանում են, այնքան մենք ավելի քիչ միջոցներ ենք կարողանում ուղղել ծրագրային բովանդակությամբ անելիքներին՝ կրթությանը առողջությանը»
Նախարարը տեղեկացրեց, որ պետական պարտքի սպասարկումը կկազմի ՀՆԱ-ի 2.9 %-ը:
Տիգրան խաչատրյանի խոսքով՝ պարտքի միջին կշռված տոկոսադրույքը գալիք տարվա համար կկազմի 6.4 %, որը պայմանավորված է գանձապետական պարտատոմսերի ծախսերի ավելացմամբ, իսկ այն պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացմամբ, որն անմիջական կապ ունի գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Պետական բյուջեի փաստացի պակասուրդը շուրջ 262.8 մլրդ դրամով շեղվել է պլանից․ «ԼՈՒՅՍ»
- Կառավարությունն այսօր ՀՀ բյուջեից լրացուցիչ 85 մլն դոլար կհատկացնի Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցմանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում