Այսօր քննչական մարմինը հաստատեց, որ իմ օգնականը հանցագործություն չի կատարել․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է․
«Այսօր քննչական մարմինը հաստատեց, որ իմ օգնականը (կարդալ ընկերը) հանցագործություն չի կատարել:
Իսկ իրականում ևս մեկ օրինակով պարզվեց իշխանության ստեղծած կեղծ և սուտ իրականությունը, որը դարձել է մեզ վրա հասած դժբախտությունների հիմնական պատճառներից մեկը»։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկություն էր կատարվել, որի արդյունքում իրավապահները ոչինչ չէին հայտնաբերել։ Ավելի ուշ որոշվել էր, որ նրան պետք է բերման ենթարկեն։ Գրիգորյանը Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվեց՝ որպես խափանման միջոց տալով ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գրիգորյանին բերման ենթարկելն ինքնին ապօրինի էր. Երվանդ Վարոսյան
- Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան