Թուրքիայում մեկ ամսում գրանցվել է կտտանքների ենթարկելու 337 դեպք, որոնցից 75-ը՝ կալանավայրերում
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հրապարակել է մարդու իրավունքների ոտնահարման 2022թ․սեպտեմբերյան զեկույցը, փոխանցում է Էրմենիհաբերը։
Համաձայն այդ զեկույցի՝ միայն սեպտեմբերին 204 մարդու կյանքի իրավունքի խախտում է գրանցվել, բանտերում սպանվել է 3 մարդ, իսկ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետևանքով 2 մարդ մահացել։
Մեկ ամսվա ընթացքում 12 փախստական տարբեր հանգամանքներում մահացել է, գրանցվել է կանանց սպանության 28, իսկ աշխատավորների սպանության 157 դեպք։ Բացի այդ 11 լրագրող հարձակման է ենթարկվել, 6 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, 2 լրագրող կալանավորվել է, իսկ 278 քաղաքացի էլ՝ ձերբակալվել։
Տեղի է ունեցել կտտանքների ենթարկելու 337 դեպք, որոնցից 75-ը՝ կալանավայրերում։ 86 քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել հավաքների և քայլերթների իրավունքն օգտագործելու համար։ Խոչընդոտվել է 159 ինտերնետային կայքի հասանելիություն։ 37 մարդ ձերբակալվել է խոսքի արտահայտման ազատության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները