Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ.Մարտին Գալստյան
«Դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետևանք է, այսինքը մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց՝ Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ»,-հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ այդ միտումն արտահատվում է տնտեսության մեջ՝ ծառայությունների, առևտրի ոլորտների աճով և դրամի որոշակի արժևորման տենդենցներով:
«Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, գործարարությամբ զբաղվելու կամ այլ նպատակով, նրանց ծախսման ուղղությունն արժութային են, իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը՝ ձեռք բերելով հայկական դրամ»,-ասաց ԿԲ նախագահը:
Գալստայանի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանում առկա է լողացող փոխարժեք՝ ԿԲ-ն միջամտում է միայն այն դեպքում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է:
Հիշեցնելով, որ ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել՝ բանախոսը նկատեց, որ դրա արդյունքում Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա:
«Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից մեկը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորոն զսպելուն»,-ասաց ԿԲ նախագահը և հայտնեց, որ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքն համապատասխան չափով չբարձրացնեին և դրամն էլ այս չափով չարժևորվեր, ապա գլխավոր դրամատան գնահատականներով գնաճը Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի շրջակայքում:
«Հիմա 9.9% Է գնաճը, և տարվա վերջում ակնկալում ենք 10 % գնաճ»,-հայտարարեց Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0,5 տոկոսային կետով
- Հայաստանում գնաճը հասել է ԵՄ գոտու երկրների գնաճի մակարդակին՝9.9 %. Մարտին Գալստյան
- Մեր կանախատեսումը ցածր է կառավարության նախանշած 7 % տնտեսական աճից, մենք ակնկալում ենք 4.5 % աճ.Մարտին Գալստյան
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին