Հինգ շախմատիստ Հայաստանից՝ ՖԻԴԵ-ի ցուցակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է ամենամսյա վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Գաբրիել Սարգսյանն է: Նա 2699 միավորով 41-րդ հորիզոնականում է: Աղյուսակում 58-րդ տեղն է զբաղեցնում Հայկ Մարտիրոսյանը՝ 2682 միավոր:
Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2859):
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ կանանց դասակարգման սանդղակում մեր երկրից ընդգրկված է երեք շախմատիստուհի: Էլինա Դանիելյանը 39-րդն է (2426), Աննա Սարգսյանը 68-րդն է (2384), Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը (2380):
Առաջինը չինուհի Հոու Յուֆանն է (2638):