Նորվեգիան զինված ուժերը բարձր պատրաստվածության է բերում
Նոյեմբերի 1-ից Նորվեգիան զինված ուժերը բարձր պատրաստվածության է բերում։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Պատճառը Ուկրաինաում Ռուսաստանի ռազմական գործողություններն են, որն այդ երկրի վարչապետը գնահատել է որպես «վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ոլորտում ամենալուրջ իրավիճակը»։
Յոնաս Ստյորեն նշել է՝ հիմա ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը կարող է ընդլայնել ռազմական գործողությունները նաև մյուս երկրներում, սակայն աճող լարվածությունը Նորվեգիային դարձնում է ավելի խոցելի բոլոր տեսակի սպառնալիքների, հետախուզական գործողությունների և ազդեցության փորձերի նկատմամբ։