Արքայազն Հարրիի գրքի անվանումը վախեցրել է թագավորական ընտանիքին
Սասեքսի դուքս արքայազն Հարրիի հուշերի գրքի անվանումը, որը պետք է վաճառքում հսյտնվի 2023 թվականի հունվարի 10-ին, վախեցրել է թագավորական ընտանիքին։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
416 էջանոց գիրքը, որը Եղիսաբեթ II-ի թոռը գրել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Մերինգերի հետ համահեղինակությամբ, ստացել է «Spare» անվանումը, որը կարելի է թարգմանել որպես «Պահեստային» կամ «Ավելորդ»։ Վերնագիրը կարող է հղում լինել այն բանի, որ արքայազն Հարրին՝ Չարլզ III-ի կրտսեր որդին, բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի կրտսեր եղբայրը, բրիտանական գահի հերթում զիջում է ավագ եղբոր բոլոր երեխաներին։
Հրատարակիչների խոսքով՝ Հարրիի հուշերը պարունակում են «դաժան ճշմարտություն»։
Պարբերականի աղբյուրը գրքի վերնագիրն անվանել է թագավորական ընտանիքի վրա նոր հարձակում։ «Անկասկած, պալատի իրավաբանները նոր տարում կլինեն լիակատար զգոնության մեջ՝ սպասելով հուշագրության հրապարակմանը»,- ասել նա՝ հավելելով, որ եթե արքայազն Հարրիի նախորդ հարձակումները կարելի է համարել «բոլոր սահմաններից դուրս», ապա այս դեպքում խոսքը իսկական «միջուկային պայթյունի» մասին է։
Թագավորական ընտանիքի հայտնի փորձագետ, Կառլ III-ի մասին կենսագրական գրքի հեղինակ Թոմ Բաուերը հոկտեմբերի 31-ին տված հարցազրույցում ասել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին օգտագործում են իրենց դիրքը գումար վաստակելու և թագավորական ընտանիքին վնասելու համար: Բացի այդ, Բաուերը հայտարարել է, որ հուշագրությունների իրական հեղինակը, իբր, արքայազն Հարրիի կինն է՝ Մեգան Մարքլը և կոչ է արել զրկել նրան տիտղոսից:
Հարակից հրապարակումներ`
- Պլատինե հոբելյանի ժամանակ Անգլիայի թագուհին ընդամենը 15 րոպե է անցկացրել Հարրիի և Մեգան Մարքլի հետ
- Արքայազններ Հարրին և Ուիլյամը երկարատև վեճերից հետո հաշտվել են
- Netflix-ը վավերագրական ֆիլմ կթողարկի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մասին
- Արքայադուստր Դիանայի կենսագիրը պատմել է արքայազներ Հարրիի և Ուիլյամի դժվար մանկության մասին
- Երբ կարող են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը
- Արքայազն Հարրին կարծում է՝ Բրիտանիան վտանգավոր երկիր է
- Արքայազն Հարրին հայց կներկայացնի Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ
- Ինչու էր արքայազն Հարրին սկանդալային հարցազրույց տվել Օփրա Ուինֆրիին
- BBC. Հարրին և Մեգանը չեն վերադառնա իրենց արքայական պարտականությունների կատարմանը