Խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը կլինի փոխզիջման արդյունք, որը պետք է ձեռք բերվի երկու կողմից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Սոչիում նախօրեին Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահը։
«Խաղաղության պայմանագիր դեռ չկա, և այստեղ դեռ վաղ է խոսել փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ, այնուամենայնիվ, դա փոխզիջումների առարկա է, որոնք, անշուշտ, պետք է ձեռք բերեն երկու կողմերը` միջնորդությամբ, եթե երկու պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում` նաև մեր երկիրը»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ ռուսական կողմն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Նա նաև ասել է, որ իրենք միշտ ողջունում են կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։
ՌԴ նախագահի խոսքով, կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման նախնական նախադրյալները. «Սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր հարց է։ Մենք այսօր շատ ենք խոսել այդ մասին, և կան որոշ նախադրյալներ, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնվել է։ Եթե ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, նախնական, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել։
Մենք պատրաստ ենք տրամադրել Խորհրդային բանակի գլխավոր շտաբի մեր տրամադրության տակ եղած քարտեզները։ Դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են, ինչպես մենք հասկանում ենք։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս բազայի վրա՝ քննարկելով երկու կողմերի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ այդ շփումները, բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»։
Խոսելով ռուս խաղաղապահների մասին, մասնավորապես ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու, նա ասել է, որ դա կախված կլինի մյուս հարցերից, խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումից, սահմանագծումից։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ համատեղ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը. Զաքարյան
- Պուտինը չի մանրամասնել, թե ինչի շուրջ համաձայնության չեն եկել եռակողմ հանդիպմանը
- Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը
- Ալիևը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են համատեղ հայտարարություն
- Սոչիում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Պեսկով
- Եռակողմ բանակցությունների նպատակը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարումն է․ Պուտին
- Պուտին. Տասնամյակներ շարունակվող հակամարտությանը պետք է վերջ դնել
- Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
- Փաշինյանը կմեկնի Սոչի Պուտինի ու Ալիևի հետ հանդիպման
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը