Կարող է վաղը ես լինեմ սահմանային կրակոցների զոհը և ես պատրաստ եմ դրան. Վահան Քերոբյան
«Հիմա մենք բոլորս պետք է ապրենք՝ հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանինի կրակոցներն ինչպես են ազդում ՀՀ տնտեսության վրա։
Նրա խոսքով՝ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի անվտանգային միջավայրը բարելավվի:
«Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»,-ասաց նախարարը։
Նա նորմալ համարեց սահմանային կրակողները:
«Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, որի տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Եթե այդ կրակոցը չպետք է լինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միաջավայրում զարգացնենք մեր տնտեսությունը և օրեցօր մեր երկիրը դրաձնենք ապահով: Ես ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, բայց կարող է վաղը ես լինեմ զոհը և ես պատրաստ եմ դրան»,-հայտարարեց Վահան Քերոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եկեք ակումբներին էլ 70 % սուբսիդավորենք, թող Ռոնալդուին բերեն Հայաստանում խաղա. Միքայել Թումասյանը՝ Քերոբյանին
- Չենք ունենա չափազանց շատ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող երկքաղաքացիներ. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան