Աֆղանստանում թալիբները ՆԳՆ-ում ստեղծել են կանանց ստորաբաժանում
Թալիբները վարձել են կանանց Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանն առընթեր ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության ստորաբաժանումում՝ երկրում բողոքի ցույցերը ցրելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ ներկայումս 100 կին վերապատրաստվում է այս ստորաբաժանումում ծառայելու համար։ Թալիբները պաշտոնապես չեն մեկնաբանել, թե որոնք են նրանց աշխատանքային պարտականությունները։ Սակայն, ըստ փորձագետների, նրանց, ամենայն հավանականությամբ, կօգտագործեն կանանց բողոքի ակցիաներին հակազդելու համար:
«Ռիա Նովոստի»-ի տնօրինության տակ հայտնված տեսանյութում կանայք վահաններով և սաղավարտներով են, որոնք ոստիկանությունը սովորաբար օգտագործում է ցույցերը ցրելու ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում