ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵԽ պատգամավորներին
Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ կայացած հանդիպման ժամանակ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, հյուրերը Հայաստանում են՝ ծանոթանալու այն իրականությանը, որին առերեսվում է մեր երկիրը, ինչպես նաև՝ այս դժվարին ժամանակներում իրենց համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիային, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը վերաբերող հարցերին:
Նշվել է, որ այսօր եվրոպական շատ կառույցներ կրկնակի ստանդարտների քաղաքականություն են որդեգրել և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում էներգետիկ շահերը բարձր են դասում միջազգային իրավունքի սկզբունքներից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա