Մեր քաղաքականության վրա ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի դեսպանի ազդեցությունը 0-ական է. ՀՀ ԿԲ նախագահ
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իտալիայի և այլ երկրների դեսպանների հետ հանդիպումներին, ապա ասեմ, որ պարիտետային սկզբունքը պահպանվում է, դրանք պարբերական հանդիպումներ են, որոնք տեղի է ունենում տարին մեկ կամ երկու անգամ»,-հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով մամուլում տարածված լուրի մասին հարցին, ըստ որի՝ ԱՄՆ դեսպանն հաճախ է այցելում ԿԲ՝ հակառուսական պատժամիջոցների լոբբինգի համար:
ԿԲ նախագահը հայտնեց, թե իր կարծիքով ՌԴ դեսպանի հետ ավելի շատ է հանդիպել, քան ԱՄՆ դեսպանի հետ:
«Մեր քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից այն 0-ական է: Կենտրոնական բանկն անկախ մարմին է, որն այս երկրում իրականացնում է իր դրամավարկային քաղաքականությունը՝ ի շահ Հայաստանի քաղաքացու»,-հայտարարեց Մարտին Գալստյանը և հավելեց. «Բովանդակային առումով ի սկզբանե մի բան ենք ասել, որ պատժամիջոցներին վերաբերելու ենք շատ լուրջ՝ ոչ թե պատժամիջոցները հակառուսական են, կամ ռուսական պատժամիջոցները հակաամերիկյան են, այլ մենք գործում ենք այն սկզբունքով, որ մենք հետևում ենք պատժամիջոցներին և զերծ ենք մնում դրանցում մատնանշված ֆիզիկական թե իրավաբանական անձանց հետ համագործակցությունից»:
Նրա խոսքով՝ ՀՀ բանկերը ևս, իրենց ռիսկերը հաշվի առնելով, վարում են իրենց քաղաքականությունը և ԿԲ-ի կողմից բանկերին ուղղորդելու քաղաքականություն չկա:
«Բանկերը ինքնուրույնաբար, հաշվի առնելով իրենց ռիսկերը, որոշումներ են կայացնում այս կամ այն գործընկերոջ, կամ ուղղության հետ առնչվելու կամ չառնչվելու վերաբերյալ»,-հայտարարեց Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
- 12-ամսյա բնականոն գնաճը՝ 10.5% է կազմել.Մարտին Գալստյան
- Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ.Մարտին Գալստյան
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0,5 տոկոսային կետով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան