Պուտինը չի մանրամասնել, թե ինչի շուրջ համաձայնության չեն եկել եռակողմ հանդիպմանը
Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հանդիպումից հետո ՌԴ նախագահը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ չի հաջողվել համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ հենց Պուտինն էր ասել, որ համաձայնեցրել են համատեղ հայտարարություն, սակայն ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, որոշ բաներ հանվել են մասնագետների մակարդակով նախկինում մշակված տեքստից։
«Ինչ վերաբերում է հարցերին, որոնց շուրջ հնարավոր չէր համաձայնեցնել: Կարելի՞ է դրա մասին խոսել։ Կարելի է, բայց անհրաժեշտություն չկա։ Որովհետև եթե դրանք դեռ չեն կարգավորվել, ապա, իմ կարծիքով, պետք չէ մամուլի և հանրության ուշադրությունը կենտրոնացնել դրանց վրա, այլ պետք է հանգիստ համաձայնություն գտնել փակ դռների հետևում։
Սրանք շատ նուրբ բաներ են, երկու կողմերի համար էլ զգայուն, և ես ինձ իրավասու չեմ համարում դրանք առանձնացնել առանց գործընկերների համաձայնության»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասել է Պուտինը:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը
- Ալիևը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են համատեղ հայտարարություն
- Սոչիում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան