Երևանում անցկացվելիք Մանկական եվրատեսիլին ռուսաստանցի հաղթած քույրերը չեն հրավիրվել
Մանկական Եվրատեսիլ մրցույթի 2006 թվականին հաղթողներին՝ ռուսաստանցի քույրեր Անաստասիա և Մարիա Տոլմաչևներն այս տարվա շոուին մասնակցելու հրավեր չեն ստացել կազմակերպիչներից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ մրցույթն այս տարի անցկացվելու է Երևանում։
«Որևէ ձևաչափով հրավեր չի ստացվել»,-ասել է Սերգեյ Մասլովը։
Ավելի վաղ մրցությի այս տարվա կազմակերպիչները հայտարարել են, որ հրավիրված են բոլոր տարիների հաղթողները։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին հետևած եվրոպական պատժամիջոցների շրջանակում Ռուսաստանը զրկված է երգի մրցույթին մասնակցելու հնարավորությունից։
Մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Նարե Ղազարյանը
- Ներկայացվել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ
- Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել
- «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա խորհրդանիշն ու կարգախոսը
- «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին ընտրելու նպատակով հայտերն արդեն ընդունվում են
- Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
- «Մանկական Եվրատեսիլ 2022» տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում
- Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում
- «Մանկական Եվրատեսիլ-ի» առցանց քվեարկությունը մեկնարկել է
- «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան