ԵՄ-ն կուժեղացնի ֆինանսական և գործնական աջակցությունը Ուկրաինայի էներգետիկ ոլորտին
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է ԵՄ-ից Ուկրաինային էներգետիկ և տեխնիկական աջակցության ավելացման անհրաժեշտության մասին։
«Ես այսօր Կիևում եմ՝ նպաստելու Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցության ավելացմանը: Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը գտնվում է Ռուսաստանի թիրախային հարձակման տակ: ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին՝ օգնելու համար»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Սիմսոնը։
Նրա խոսքով՝ ինքն անձամբ է տեսել ուկրաինական ավերածությունների մասշտաբները և ամեն ջանք գործադրելու է՝ ֆինանսական, տեխնիկական, գործնական աջակցությունն ավելացնելու համար։