Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ. Իրանի նախագահ
«Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար»,- parstoday.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ բանակցություններից հետո «Սաադ Աբադ» պատմամշակութային համալիրում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։
Նա հայտնել է, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով։
«Երկու երկրների ցանկության դեպքում Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը միանգամայն հնարավոր է հասցնել երեք միլիարդ դոլարի»,- ասել է Իրանի նախագահը:
ԻԻՀ նախագահը հայտարարելով, որ Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար, նշել է. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն այս տարածաշրջանի պատասխանատուների և տարածաշրջանային սուբյեկտների կողմից և տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»:
Ռայիսին նաև ասել է, որ Կովկասյան տարածաշրջանի կարողությունները կարող են երաշխավորել կայուն անվտանգություն և խաղաղություն այս տարածաշրջանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները