Կոպիրկին. Արցախի կարգավիճակի հարցը ճիշտ կլինի թողնել հաջորդ սերունդներին
«Հանդիպման կայացման փաստն արդեն շատ կարևոր է։ Դրա տևողությունն ու նախապատրաստական աշխատանքը խոսում են այն մասին, որ տեղի է ունեցել շատ առարկայական քննարկում կարգավորման ամենաբարդ հարցերի վերաբերյալ»,-այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սոչիում երեկ կայացած եռակողմ բանակցություններին։
Նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հայտարարություններից մեկը, ըստ որի, ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել պայմանավորվել, ապա նշել է՝ կարելի է դատել, որ կողմերն իսկապես պատրաստակամություն են ցուցաբերում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու համար։
«Ինձ համար շատ կարևոր է, որ այդ հանդիպումը կայացել է Ռուսաստանում, ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Ռուսաստանն ու ռուսական ղեկավարությունը, չնայած երկրի առաջ ծառացած խնդիրներին, մեծ ուշադրություն են դարձնում Հարավային Կովկասում իրադրությանը և չեն թուլացնում կարգավորման հասնելուն ուղղված իր ջանքերը»,-նշել է Կոպիրկինը։
Նա վկայակոչել է ՌԴ նախագահի խոսքը, ըստ որի Ռուսաստանի համար առաջնահերթություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանն աջակցելը.
«Եվս մի կարևոր փաստ, որ ցանկանում եմ ընդգծել այն է, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին լիակատար հավատարմությունը։ Սա շատ ուժեղ ազդակ է ինչպես Հայաստանի, հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի ու ոչ միայն տարածաշրջանի երկրների համար»։
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե «ԼՂ հակամարտությունն արդեն պատմություն է», դեսպանն ասել է.
«Կարող եմ կրկնել այն, ինչը ռուսական ղեկավարությունը, այդ թվում նաև նախագահ Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել են։ Մեր կարծիքով, ԼՂ կարգավիճակի հարցը ճիշտ կլինի թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն բոլորի համար ընդունելի արդար լուծման պայմաններ»։
Դեսպանը հիշեցրել է ՌԴ նախագահի խոսքը, ըստ որի կարգավորումը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և այն դրույթներին, որոնք պետք է ներառվեն այնտեղ, ապա, դատելով Սոչիում կայացած հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ չի հաջողվել համաձայնեցնել, բայց դրանց շուրջ աշխատանքները կշարունակվեն», - ընդգծել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նշանակում է՝ ամեն ինչ չէ դեռ կորսված
- Խաղաղության պայմանագիր դեռ չկա. Պուտին
- Ավետիք Չալաբյան. ժամանակը վերջապես սկսել է մեր օգտին աշխատել
- Նիկոլի հերթական «նվաճումն» այն է, որ համատեղ հայտարարությունից դուրս են թողել Լեռնային Ղարաբաղ անվանումը. Զաքարյան
- Պուտինը չի մանրամասնել, թե ինչի շուրջ համաձայնության չեն եկել եռակողմ հանդիպմանը
- Պուտին-Փաշինյան-Ալիև համատեղ հայտարարությունը
- Ալիևը, Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են համատեղ հայտարարություն
- Սոչիում մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Պեսկով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան