12-ամսյա բնականոն գնաճը՝ 10.5% է կազմել.Մարտին Գալստյան
«2022թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ սահմանելով 10.5%»,-մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ընթերցելով ԿԲ խորհրդի որոշումը և տեղեկացրեց, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է մինչև 9.9%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 10.5%:
Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ, զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները, որը արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդհանուր գնաճը դեռևս բարձր է:
Արձանագրելով, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ՝ ԿԲ նախագահն ասաց. «2022թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը»:
Նա հայտնեց, որ այդ պայմաններում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ՀՀ դրամի արժևորման հետ աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը:
«Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,- ասվում է ԿԲ խորհրդի նիստում::
Հարակից հրապարակումներ`
- Եթե տոկոսադրույքը չբարձրացնեինք և դրամն էլ չարժևորվեր, ապա Հայաստանում կլիներ առնվազը 15 %-ի գնաճ.Մարտին Գալստյան
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0,5 տոկոսային կետով
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան