Մշակույթ 11:46 01/11/2022 Հայաստան

Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել «Թյուրքական պետությունների կազմակերպության» կրոնական առաջնորդների երրորդ  համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը ժամանակակից խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի ընթացքում կազմակերպության կրոնական առաջնորդները քննարկել են իսլամական կրոնի ամրապնդմանը, միասնականությանն ու Լեռնային Ղարաբաղի «իսլամական» մշակութային արժեքների պաշտպանության մի շարք  հարցեր։ 

Համաժողովի ընթացքում շատ գիտնականներ, հասարակական ու կրոնական  գործիչներ, իրենց հատուկ հռետորաբանությամբ,  նշել են Ադրբեջանի կարևոր դերը իսլամական կրոնի ամրապնդման և հանդուրժողականության ապահովման գործում։ Բացի այդ, նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շուշիում, որը օկուպանտների խոսքով Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն ու իսլամական աշխարհի հոգևոր կենտրոնն է, կնքվել է «պատմական փաստաթուղթ»։

Հավելենք, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը միջազգային կառույց է, որը միավորում է ժամանակակից իսլամական պետությունները՝ թյուրք ժողովուրդների միջև համակողմանի համագործակցության նպատակով։

Միջոցառմանը ելույթ ունեցած Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն  իր ելույթում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությանը և նշել, որ իրենց  մզկիթներն ու տաճարները փրկվել են հայկական ստրկությունից։ Նա հերթական անգամ հնչեցրել է նենգափոխիչ հայտարություններ և ներկայացրել իրականությանը հակասող դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ։

Ա․ Փաշազադեն իր ելույթում անգամ մեղադրանք է հնչեցրել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ և նշել, որ եկեղեցին վրեժխնդրություն է սերմանում, նախանձախնդիր է տարածքային հարցերում և  հայ ժողովրդին դրդում է ռևանշիզմի․ «Հայ եկեղեցին, որը փորձում է իրագործել իր հավակնությունները՝ վտանգելով իր ժողովրդին և իր պետության գոյությունը, սուտ խոստումներով նոր աղետներ ու ողբերգություններ է պատրաստում իր ժողովրդի համար»,- ասել է  Ա.Փաշազադեն։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է հիշյալ հրահրիչ հայտարարությանը։ 

Ելույթի վերջում կրոնական գործիչը նշել է Ադրբեջանի՝ որպես  բազմամշակութայնության և իսլամական համերաշխության գաղափարներում համաշխարհային զգալի ներդրող պետություն  լինելու մասին, բացարձակ լռության մատնելով Ադրբեջանի մինչ օրս  շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերը, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։

Իսկ  Կրոնական հարցերով Թուրքիայի ներկայացուցիչ Ալի Էրբաշն իր խոսքում կարևորել է  Թուրքիայի օժանդակությունը 44-օրյա պատերազմում հաղթանակի հասնելու գործում, և այն դիտարկել ոչ թե հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու թուրք ցեղասպանական ծրագրի մի մաս, այլ որպես   երկու ժողովուրդների միասնականության և հավատքի, եղբայրական հարաբերություների ապացույց։

Համաժողովին ելույթներ են ունեցել նաև Կովկասի մահմեդականների գրասենյակի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, Ուզբեկստանի մուֆթի Նուրիդդին Խոլիկնազարովը, Ղազախստանի գերագույն մուֆթի Նաուրիզբայ Թագանուլին, Թուրքմենստանի կրոնական գործիչներ Յաուրիզբայ Թագանուլին, և Թուրքմենստանի այլ  կրոնական գործիչներ:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 20-ին Շուշիում կնքված փաստաթղթին, նշենք, որ դրանով հիմք է դրվել Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Թյուրքական կրոնական ներկայացուցիչները ընդունել են համատեղ  հայտարարություն և ստորագրել կանոնակարգ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակված Շուշիում, որն ըստ նրանց, ոչ միայն  խորհրդանշական և պատմական նշանակություն ունի, այլև թյուրաքական պետությունների միասնականության  ընդհանուր համակարգում ունի առանցքային նշանակություն։

Կրոնական առաջնորդների ստորագրած համաձայնագիրը նաև  կրոնական ամենատարբեր ծրագրերի զարգացման ուղիներ է առաջարկում․ ի մասնավորի  գիտական և կրոնական կենտրոնների համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի  հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միասնական օգնության։

Համաժողովի մասնակիցները այցի ընթացքում ծանոթացել են Շուշիի պատմական վայրերին, ինչպես նաև ընթացող վերականգնման և շինարարական աշխատանքներին։ Հավելենք, որ հյուրերի ներկայությամբ առկա տեսանյութերը նկարահանված են հենց այն վայրերում, որտեղ ոչնչացվել են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակի» բոլոր արձանները, ոչնչացվել է Վազգեն Սարգսյանի արձանը և այլ մշակութային արժեքներ։

Մեր արձագանքը

2021-2022 թվականներին օկուպացված Շուշիում տեղի ունեցած տարբեր բնույթի համաժողովները, քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և յդ ամենը օրինականացնելու  նպատակ են հետապնդում։

Այս միտումները ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում և ելույթներում, որտեղ Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով  Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն և բազմաթիվ հուշարձանները:

Շուշիում և Արցախի բռնագրավված մնացյալ տարածքներում Ադրբեջանի կողմից վարվող բացահայտ հայատյաց մշակութային քաղաքականության ֆոնին տարաբնույթ կազմակերպությունների, անգամ ադրբեջանական կողմից հնչող կեղծ խաղաղասիրական և հանդուրժողականության կոչերը բացահայտ ծաղր են: Առավել ցավալի է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները, խոսելով տարածաշրջանային երկխոսության և մշակութային հանդուրժողականության մասին, լռության են մատնում, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Շուշին ենթարկվել է մշակութային ցեղասպանության։

Դրա օրինակները բազմաթիվ են՝ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, ապա նրա իրական կերպարի խեղաթյուրումը («ուղղափառացումը») (Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումները - Monument Watch), Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ավերումը (Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը - Monument Watch), Շուշիի օկուպացումից հետո նրա թանգարանների և ցուցանմուշների յուրացումը (Շուշիի երկրաբանական թանգարանի ավերումը - Monument Watch), Շուշիի կերպարվեստի թանգարանի «քանդակների պուրակի» (Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը - Monument Watch), Շուշիի պատմական գերեզմանոցի, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը (Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ավերումը - Monument Watch) և այլն։

Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}