Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու Կիևից երաշխիքներ ստանալու անհրաժեշտութունը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին ՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանը շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։
«Անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել այս միջադեպի հանգամանքները պարզելու վերաբերյալ, ինչպես նաև ստամբուլյան պայմանավորվածությունները խստիվ պահպանման մասով Կիևից իրական երաշխիքներ ստանալուց հետո, մասնավորապես՝ հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու մասով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները։
«Երկխոսությունը շարունակվել է երկկողմ հարաբերությունների որոշ արդիական ասպեկտների շուրջ՝ շեշտը դնելով տնտեսական ոլորտում խոստումնալից նախագծերի վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կանոնավոր երկկողմ շփումներ տարբեր մակարդակներով»,- ասվում է հաղորդագրությունում։