Եկեք ակումբներին էլ 70 % սուբսիդավորենք, թող Ռոնալդուին բերեն Հայաստանում խաղա. Միքայել Թումասյանը՝ Քերոբյանին
«Եթե մի հայկական ֆուտբոլային ակումբ ուզենա «Բարսելոնա»-ից կամ «Ռեալ Մադրիդ»-ից բարձրակարգ ֆուտբոլիստ բերի, որը կստեղծի նաև արժեք, շատ տոմսեր կվաճառվեն՝ է եկեք ակումբներին էլ 70 % սուբսիդավորենք, թող Ռոնալդուին բերեն Հայաստանում խաղա»,-էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում դիմեց ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը՝ արձագանքելով նախարարի հայտարարությանը, թե նախարարությունը ծրագիր է իրականացնելու, որով մասնավոր ընկերություններին համաֆինանսավորելու է արտասահմանյան առաջատար և արժեք ստեղծող մասնագետներին աշխատանքի վերցնելու դեպքում:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ իր ելույթում Վահան Քերոբյանն ասաց, որ 1.4 մլն զբոսաշրջիկ է եկել այս տարի Հայաստան, նախատեսվում է մինչև 2026 թվականն այն հասցնել 2.5 մլն և հետաքրքրվեց, թե մինչև այդ ՀՀ-ն հնարավորություն կունենա այդ քանակությամբ զբոսաշրջիկ ընդունել ու արդյոք այդ ուղղությամբ հետազոտություն արված է:
«Շատ լավ հարց է: Այո ունենք հետազոտություն և չունենք հնարավորություն»,-պատասխանեց Քերոբյանը և հավելեց, որ ընթացիկ տարվա հուլիս և օգոստոս ամիսներին հյուրանոցային ողջ համալիրը 100%-ով զբաղված է եղել, նաև այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները Հայաստանին հայտնել են, որ բազմաթիվ զբոսաշրջիկների մերժել են Հայաստան այցի ուղեգրեր վաճառել, քանի որ չեն կարողացել տեղավորել հյուրանոցներում:
Նրա խոսքով՝ այդ իրավիճակն առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին, որտեղ պիկ ամիսներին արձանագրվում է հյուրանոցային համարների խիստ անբավարարություն:
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ Հայաստանի զոբսաշրջային ոլորտի առանձնահայտոկությունն այն է, որ մեր մոտ առկա է ընդգծված սեզոնայնություն և ձմռանը՝ նոյեմբերից մինչև ապրիլ ցածր սեզոնային այցերի ամիսներն են:
Ըստ Վահան Քերոբյանի ներկայացման՝ նախարարությունը ծրագրեր է իրականացնում հյուրանոցների թիվն ավելացնելու համար, իսկ ՏԿԵ նախարարությունը վարկային ծրագրերով խթանում է հյուրատների վերանորոգումը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 2023 թ. բյուջեով ՏԿԵ նախարարությանը կհատկացվի 298.6 մլրդ դրամ, իսկ Բարձր տեխոնոլգիական արդյունաբերության նախարարությանը՝ 14.4 մլրդ
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին