Բադասյանը հայտարարեց, որ պատրաստ են սահմանային ծառայություններ մատուցել ադրբեջանցիներին
«Փոփոխությունները կատարվել են և սահմանային անցման կետերը և ռեժիմները սահմանված են արդեն»,-ԱԺ-ում տված ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով ՀՀ ադրբեջանցիների մուտքն ապահովելու համար Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ լրագրողի հարցին:
Նա ասաց, որ արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը՝ դրանք փաստաթղթավորելով, կառավարության որոշումները հանրային քննարկման համար e-draft-ում տեղադրելով, վարչապետի աշխատակազմ և շահագրգիռ երեք գերատեսչություններին ուղարկելով։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ադրբեջանցիների մուտքը Հայաստան ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ:
«Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և իրականացրել ենք դրանից բխող անհրաժեշտ քայլերը։ Եթե հարցը ապաշրջափակումն է, բնականաբար, Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակարգին»,-ասաց Բադասյանը:
Պեկ նախագահի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմը ևս պատրաստ կլինի օգտվել նման կետերի մատուցվող ծառայություններից, ապա հայկական կողմը պատրաստ է դրան:
Նա նաև տեղեկացրեց, որ թուրքական ապրանքների մուտքի արգելքի նոր որոշում չկա, իսկ ինքը նորմալ է համարում Թուրքիայի հետ առևտուր անելը և չի կարծում, որ ՀՀ տնտեսությունը կուլ կգնա թուրքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին