Ովքե՞ր են խաղալու «Փյունիկ»-ից՝ «Բազելի» դեմ վճռորոշ խաղում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի վերջնական հայտացուցակներն առաջիկա խաղի համար։ Արմսպորտի փոխանցմամբ՝ Երևանյան թիմն այս խաղին 25 ֆուտբոլիստ է հայտավորել՝
Դարպասապահներ․ Դավիդ Յուրչենկո, Սերգեյ Միքայելյան, Ստանիսլավ Բուչնև։
Պաշտպաններ․ Ժունինյո, Միխաիլ Կովալենկո, Արթուր Ավագյան, Նիկիտա Բարանով, Ալեքսանդր Գոնսալես, Արման Եղիազարյան, Ռոբերտ Դեմիրճյան, Սերգեյ Վակուլենկո,Ալեքսանդր Միլիյկովիչ, Անտոն Բրատկով։
Կիսապաշտպաններ․ Արտակ Դաշյան,Ստեֆան Սպիրովսկի, Հովհաննես Հարությունյան, Ռոման Կարասյուկ, Եվգենի Կուչուկ, Յուրի Գարեգինյան։
Հարձակվողներ․ Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո, Գրենիկ Պետրոսյան, Արաս Օզբիլիս, Դամե Դիոպ, Ալեքսանդր Կարապետյան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է շվեյցարական «Բազելին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։45-ին Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։