Ապօրինի ծառահատումներ Ծաղկաձոր համայնքում
Հոկտեմբերի 31-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու կողմից շահագործվող «ԶԻԼ-131»-ով տեղափոխել նրա տուն: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։
«Հրազդանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հանքավան բնակավայրում հայտնաբերվել է մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131»-ը: Վարորդը հայտնել է, որ մեղրաձորցի ընկերոջ հետ Հանքավան բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել են սոճիներ: Պարզվել է, որ նրանք նախկինում ևս կատարել են ապօրինի ծառահատումներ և փայտանյութը տեղափոխել հանքավանցու տան բակ:
Տղամարդիկ ձերբակալվել են: Փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «ԶԻԼ-131» բեռնատարի վրա տեղադրված է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի համարանիշ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան