Դոլարը շարունակում է արժեզրկվել
Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ գնալով նվազում է։ Այսօր արդեն մեկ դոլարի միջին առքը 393.76 դրամ է՝ հոկտեմբերի 30-ի համեմատ արժեզրկվելով 0.50 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ժամը 10։00-ի դրությամբ դոլարի առքի ամենաբարձր գինը կազմում է 397 դրամ, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 400 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 396 դրամ է, իսկ վաճառքը՝ 400-405 դրամ։
Եվրոն նույնպես արժեզրկվել է։ Մասնավորապես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 384.26 դրամ՝ արժեզրկվելով 0.50 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 397 դրամ։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա այն այսօր արժևորվել է. միջին առքը կազմում է 5.95 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 6.40 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան