Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է։ Իմանալով , որ Թուրքիան այն երկիրը չէ, որ խորհրդարան անցնի հայկական շահերին նվիրված հայ պատգամավոր, ապա միանգամայն պարզ է, որ Կարո Փալյանը Թուրքիայի համար ընդամենը ցուցանմուշ է, ցույց տալու համար իր «հանդուրժողականությունը» հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիայի խորհրդարանում թուրք ազգայնականները կարող են ձևի համար ծեծկռտուք կազմակերպել Կարո Փալյանի դեմ, ինչպես Հայաստանի ԱԺ-ում իմքայլականները Էդմոն Մարուքյանի, բայց կրկնեմ՝ Կարո Փալյանն ընդամենը ցուցանմուշ է, ինչպես Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր ցուցանմուշ։
Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Նույնը կարելի է ասել Ժիրայր Լիպարիտյանի մասին, որպես ազգությամբ հայ, բայց ԱՄՆ քաղաքացի, որն էլ պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ շահերը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, ապա․․․Եվ Կարո Փալյանը և Ժիրայր Լիպարիտյանը հայրենասերներ են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ։
Ի դեպ, նույնը վերաբերում է հայազգի ռուսաստանյան գործիչներ Մարգարիտա Սիմոնյանին և Անդրանիկ Միհրանյանին։ Նրանք լինելով ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի քաղաքացիներ, առաջին հերթին պաշտպանում են իրենց հայրենիք Ռուսաստանի շահերը։
Բայց զարմանալիորեն, Կարո Փայլանն ու Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում ցանկալի հյուրեր են, իսկ Մարգարիտա Սիմոնյանն ու Անդրանիկ Միհրանյանը՝ ոչ ցանկալի անձինք։
Այսպիսով, Հայաստանի համար ընդունելի է թուրքական ցեղասպանական, Արցախը թշնամուն հանձնելու ուղղությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Մի՛ հավատացեք Կարո Փայլանին,մի՛ տարածեք թուրքական թեզեր․ Ռուբեն Մելքոնյան
- Ափսոսում եմ, որ եվրոպական պառլամենտներում սրա համար կռիվ եմ տվել. Զոհրաբյան
- Սերժ Սարգսյանը հանդիպել է Կարո Փայլանին
- Շահեկան զրույց ՝ Թուրքիա-Հայաստան գործընթացի շուրջ․ Կարո Փայլան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան