«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը». Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Սոչիի գագաթնաժողովում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ջանքերի մասին լրագրողների հարցին։
Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան աշխատանքները կշարունակվեն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Ըստ էության, ինչպես որ սահմանվել էր երեք երկրների ղեկավարների՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ»,- ասել է Մ.Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում