ՆԱՏՕ-ն Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն է տրամադրում. Շոյգու
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) Կիևին մատակարարում է հետախուզական ծառայություններ և վարձկաններ։ Այս մասին Բելառուսի պաշտպանության նախարարության հետ կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է «Ռիա Նովոստի»-ին։
Շոյգուն նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղեկատվական և պատժամիջոցների պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։
ՄՆԱՏՕ-ն նրանց (Ուկրաինայի զինված ուժերին- խմբ.) տրամադրում է հետախուզական տեղեկատվություն, իրականացնում է անմիջական թիրախավորում, ուղարկում է իր ռազմական խորհրդատուներին, օտարերկրյա վարձկաններ է մատակարարում Ուկրաինայի ԶՈւ-ին, տեղեկատվական և պատժամիջոցների պատերազմ է մղում մեր դեմ»,- ասել է Շոյգուն։