2023-ին պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ. Փաշինյան
Պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճում են 113 տոկոսով կամ 270 միլիարդ դրամով։ 2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ կամ 1,2 միլիարդ դոլար։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բանակի բարեփոխումների գործընթաց ենք ձեռնարկել, արդեն իսկ օրենսդրական մի շարք փոփոխություններ ուղարկվել են Ազգային ժողով, հույս ունեմ առաջիկայում կընդունվեն։ Դրանց նպատակն է՝ առաջինը սահմանել ստանդարտ, երկրորդ՝ սահմանել ստանդարտին համապատասխան աշխատավարձ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, այս ամբողջ գործընթացի նպատակը և իմաստն անցումն է պրոֆեսիոնալ բանակի և, իհարկե, ՀՀ պաշտպանունակության բարձրացմանն ու մեծացմանը։
«Հատուկ ընդգծեմ, որ պաշտպանության ոլորտի ծախսերի էական ավելացումն ու բարեփոխումները, մեր նպատակադրումն անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ ձևով չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է Հայաստանի կառավարությունը։
Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա, մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ, ինչը մյուս կողմից որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին։ Հայաստանը հռչակված խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
- Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան