Զոհրաբ Մնացականյան. Բելառուսի բռնապետը ՀԱՊԿ-ը բացահայտ կերպով վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերի իր միկրոբլոգում մի քանի գրառում է կատարել՝ արձագանքելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին։
Նախկին պաշտոնյան գրում է.
«ՀԱՊԿ-ն իր անդամների համար ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք դաշնակիցներ են ՀԱՊԿ-ում, բայց նաև Չմիացած երկրների շարժման՝ ՉՄՇ անդամներ են։ Ինչպիսի կատակ»:
Շարունակելով արտահայտել Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ իր գնահատականները՝ Զ. Մնացականյանը գրում է.
«Բելառուսի բռնապետի բթամիտ դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են, քանի որ նա փորձում է ուրիշներին իջեցնել իր մակարդակին և կծել նրանց իր փորձով: Իհարկե, նա իր շրջապատում նախընտրում է «մեր մարդուն» Ադրբեջանից։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվե՛ք»։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ու դրանից առաջ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակմանն ու տարածքների գրավմանը՝ դիվանագետը նշում է.
«Փաստն այն է, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից։ Ցանկացած խաղաղ բանակցություն՝ առանց նախապես անդրադառնալու Հայաստանի անմիջական, լիակատար դեօկուպացմանը, ծաղր է խաղաղության նկատմամբ»։
Ինչ վերաբերում է Արցախի շուրջ քննարկումներին, ապա Մնացականյանը նշում է.
«Արցախի դիտարկումը՝ առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքին անդրադառնալու, նախերգանքն է զանգվածային այն հանցագործություններին օժանդակելու գործողությանը, որն Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել։ Նրանք բավականին շատ նախազգուշացնող նշաններ են ցույց տալիս նման միտումների համար»։
4/4 Consideration of #Artsakh without addressing real, tangible, existential threat to its people is a prelude to an act of aiding and abetting massive crimes that #Azerbaijan is readying to commit. They have been providing ample warning signs for such tendencies.
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) November 2, 2022
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան