Գալշոյան 18 հասցեում վերելակի չաշխատելու համար քաղաքապետարանը մեղադրում է բնակիչներին
Երևանի Գալշոյան փողոցի 18 հասցեում գտնվող 16 հարկանի շենքի նոր վերելակի չաշխատելու մասին Panorama.am-ը բարձրաձայնել էր շաբաթներ առաջ, իսկ քաղաքացիները՝ ավելի վաղ։
Պարզվում է՝ խնդրի մասին քաղաքապետարանին տեղյակ պահելուց հետո էլ շենքի բնակիչները շարունակում են հին ու ժամկետանց վերելակով վեր ու վար անել։ Նորը դեռ չեն վերանորոգել։
Քաղաքապետարանից Panorama.am-ին ասացին.
«Պարզվեց՝ խնդիրը բավական լուրջ է: Անբարեխիղճ շահագործման արդյունքում վերելակը բավական լուրջ վնասներ է ունեցել, մասնավորապես՝ մի քանի պլատա է վառվել: Պատվիրած է, առաջիկայում տեղ կհասնեն ու վերելակը կվերագործարկվի»։
Ի՞նչ է նշանակում անբարեխիղճ շահագործում։ Հարցի վերաբերյալ քաղաքապետարանում հստակ պատասխան չունեն, այնտեղ ենթադրում են՝ կամ գերծանրաբեռնել են կամ վերելակում թռվռացել։
Բնակիչները քաղաքապետարանի այս արձագանքին հումորով են վերաբերում՝ նկատելով, որ դժվար թե որևէ մեկը բատուտի կարոտը վերելակից հաներ։
Ինչևէ, քաղաքապետարանում հույս ունեն, որ վերելակի գործարկման համար անհրաժեշտ սարքերը տեղ կհասնեն ընթացիկ ամսում։
Հիշեցնենք, որ Երևանի Գալշոյան 18 հասցեում գտնվող 16 հարկանի շենքի բնակիչներն ահազանգել էին Panorama.am-ի խմբագրություն՝ բողոքելով վերելակի՝ ամսիներ շարունակ չաշխատելուց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան