Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն
«2023 թվականին մեզ սպասվում է երկու կարևոր կառուցվածքային ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ներքին գործերի նախարարության և արտաքին հետախուզական ծառայության ստեղծում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականին պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ երկու օրենսդրական փաթեթներն առաջիկայում կընդունվեն կառավարության կողմից, կուղարկվեն Ազգային ժողով։
«Իհարկե, արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում։ Բայց ուզում եմ նաև ասել, որ մեր բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալ եզրակացության, որ արտաքին հետախուզական ծառայության գործունեությունն ինքը ստանդարտ մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ չպետք է լինի, հակառակ դեպքում իր իմաստը կկորցնի։ Այստեղ գաղտնիության էլեմենտները գուցե ավելի շատ թվան, և դա ընդամենը ինստիտուտի կայացման նպատակադրումով է արված»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ներքին գործերի նախարարության ստեղծման հարցը բազմիցս հրապարակային քննարկվել է, համոզված են, որ շատ կարևոր բարեփոխում են իրականացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին