Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան
«Շատ կարևոր եմ համարում, որ, այնուամենայնիվ, միջազգային հարթակներում մեզ հաջողվեց, հաջողվում է արձանագրել այն դիրքորոշումը, որ մենք ունեինք արձանագրած 2020թ.-ից, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա սահման և այդ ասհմանն արձանագրված է 1991 թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրով և հարակից փաստաքղթերով»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հայտնելով, որ այն չափազանաց կարևոր արդյունք է՝ ՀՀ գործադիրի ղեկավարն ասաց. «Սա կարևոր է, քանի որ եթե չկա սահման, կարելի է ասել՝ չկա ագրեսիայի փաստ: Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը, ուրեմն դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ դրանից բխող միջազգային արձագանքներով»:
Նրա խոսքով՝ Պրագայի հանդիպման արդյունքներով ԵՄ դիտորդների գործողումն Հայաստան հնարավոր է դրաձել միան նրանից հետո, երբ արձանագրվել է 1991 թվականին հաստատված սահմանը:
«Եթե չլիներ 1991 թվականի սահմանը՝ Եվրոպացիների մոտ հարց էր ծագելու՝ գալու ենք ի՞նչը դիտենք, եթե չունենք բազային տվյալներն՝ ինչպե՞ս ենք որոշելու, թե ո՞վ որտեղ է կանգնած, ինչպե՞ս է կանգնած և՝ ինչքանո՞վ սխալ»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ հարցում կառավարությունը հանրության հետ գտնվում է նույն ալիքի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնել ենք ՌԴ գործընկերների հետ, որ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգվի. Փաշինյան
- Եթե քաղաքացին իր նպաստի 90%-ը վատնում խաղադրույքների վրա, ապա ինչո՞ւ է կառավարությունը նրան վճարում. Փաշինյան
- 2023-ին պաշտպանական ծախսերը կկազմեն 509 միլիարդ դրամ. Փաշինյան
- Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
- Միայն տնտեսության առումով այս տարի հնարավորություն ունենք վերադառնալու 2019 թ.տեմպին. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան