Բայդենը հերթական անգամ վրիպել է՝ հայտարարելով, թե նախագահ է դարձել այս ամռանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վրիպել է ՝ հայտարարելով, որ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է «այս ամառ»։
«Ճանապարհին գազալցակայանի կողքով էի անցնում. բենզինը 3,25 դոլար էր, իսկ այս ամառ՝ 5 դոլար, երբ ես ստանձնեցի պաշտոնը», - ասել է ԱՄՆ նախագահը Ֆլորիդայում կայացած հանրահավաքում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշենք, որ Բայդենը հաղթել է 2020 թվականի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում։ Միացյալ նահանգների նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարին։
Ֆլորիդայում Բայդենի այս գործուղումը հարուստ է վրիպակներով։ Նույն հանրահավաքի ժամանակ նա ասել է՝ երկրում բարձր գնաճը պայմանավորված է Իրաքի պատերաազմով, որ իր որդին մահացել Է Իրաքում, սակայն նա մահացել է 2015 թվականին ԱՄՆ-ում քաղցկեղից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին