Ռուսաստանը դարձել է Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից
Ռուսաստանը հոկտեմբերին դարձել է Հնդկաստան նավթի խոշորագույն մատակարարը`այդ ցուցանիշով առաջ անցնելով ավանդական առաջնորդներից՝ Սաուդյան Արաբիայից և Իրաքից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ վկայակոչելով Vortexa ընկերության տվյալները, որը հետևում է բեռնափոխադրումներին ամբողջ աշխարհում։
«Հոկտեմբերին Ռուսաստանը Հնդկաստան է մատակարարել օրական 946 հազար բարել նավթ, ինչը մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է կամ Հնդկաստան հում նավթի ներմուծման 22 տոկոսը։ Միևնույն ժամանակ Իրաքին բաժին է ընկել հոկտեմբերյան մատակարարումների 20,5 տոկոսը, իսկ Սաուդյան Արաբիային՝ 16%»,- ընկերության տվյալները մեջբերում է «Economic Times»-ը։
Ըստ վերլուծաբանների՝ Հնդկաստանի կողմից հում նավթի ներմուծման ընդհանուր ծավալը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 5%-ով, իսկ Ռուսաստանից ներկրումները՝ 8%-ով։
Միևնույն ժամանակ, թեև Չինաստանը ծովով առաքվող ռուսական նավթի ամենամեծ գնորդն է՝ ներմուծելով օրական ավելի քան մեկ միլիոն բարել, Հնդկաստանն առաջին անգամ ծովով ավելի շատ նավթ է ներմուծել Ռուսաստանից, քան Եվրամիությունը. ծավալները 34%-ով ավելի են եղել, քան ԵՄ-ում։
Միևնույն ժամանակ, ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ հնարավոր է դեկտեմբերին Ռուսաստանից Հնդկաստան նավթի ներկրումը կրճատվի՝ առաքման սահմանափակումների պատճառով, որոնք կարող են առաջանալ Արևմուտքի կողմից առաջարկված ռուսական հումքի գների վերին շեմի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին