Էրդողանը երկարացրել է ԼՂ-ում թուրք զինվորականների առաքելության ժամկետը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել թուրք-ռուսական դիտորդական համատեղ կենտրոնում թուրք զինվորականների մանդատի երկարաձգմանը մեկ տարով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ թուրք զինվորականները կշարունակեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մշտադիտարկումը։ Նոր մանդատը ուժի մեջ կմտնի 2022 թվականի նոյեմբերի 17-ից։ Մինչ այս օրինագիծն ընդունվել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Ադրբեջանում Համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները